Ռուսաստանն ու Իրանն ավարտել են համապարփակ գործընկերության համաձայնագրի նախապատրաստումը
Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները, և պատմական ստորագրումը տեղի կունենա շուտով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Փաստաթղթի վրա խմբագրական աշխատանքը, որը նախատեսված է ռուս-իրանական հարաբերությունների կարգավիճակը համապարփակ ռազմավարական գործընկերության հասցնելու համար, տևել է գրեթե երկուսուկես տարի և այսօր այն կարելի է ավարտված համարել»,- նշել է Ռուդենկոն։
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովում Մոսկվայի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
«Սիմփսոնները» ավելի քան 20 տարի առաջ կանխագուշակել էին Քամալա Հարիսի նախագահական ընտրությունները
«Սիմփսոնները» ավելի քան 20 տարի առաջ «կանխագուշակել» էին Քամալա Հարիսի նախագահական ընտրությունները մինչև ամենափոքր մանրա...