Քամալա Հարիսը պայքար է սկսել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մեկնաբանել է նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից հեռանալու և նոյեմբերին կայանալիք ընտրություններում իրեն՝ որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու սատարելու որոշումը:
«Շնորհակալ եմ Ջո Բայդենին որպես Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում արտակարգ առաջնորդության և մեր երկրին տասնամյակներ շարունակ ծառայելու համար։ Ինձ համար պատիվ է ստանալ նախագահի սատարումը, և ես մտադիր եմ արժանի լինել և հաղթել այս թեկնածությունում: Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը, միավորելու մեր ազգը և հաղթելու Դոնալդ Թրամփին և նրա ծայրահեղեղական Project 2025 օրակարգին։ Եթե դուք ինձ հետ եք, ապա նվիրատվություն արեք հենց հիմա», - գրել է նա X-ում:
Նախօրեին Ջո Բայդենը հայտարարել է, որ չի մնա 2024 թվականի նախագահական մրցավազքում՝ իր աջակցությունը հայտնելով իր փոխնախագահ Քամալա Հարիսին:
Իր նամակում Բայդենը Հարիսին անվանել է «արտակարգ գործընկեր» և ասել, որ նրան փոխնախագահի պաշտոնում ընտրելը «իր կայացրած լավագույն որոշումն է»:
«Այսօր ցանկանում եմ առաջարկել իմ լիակատար աջակցությունը, որպեսզի Քամալան լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն», - ասել է Բայդենը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկվում է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը. Կամո Արեյան
Երևան քաղաքին պետք է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց ք...