Արևմտյան երկրները հիմա մեկը մյուսի հետևից պատվիրում են մեր անօդաչու թռչող սարքերը․ Էրդողան
Եվրամիության մի շարք երկրներ Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են պատվիրել: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:
«Մասնավորապես, արևմտյան երկրները հիմա մեկը մյուսի հետևից պատվիրում են մեր անօդաչու թռչող սարքերը: Ես ձեզ չեմ ասի, թե որ երկրներն են դրանք, բայց այն փաստը, որ Եվրամիության երկրներն այժմ նման պահանջներ են ներկայացնում մեզ, ցույց է տալիս, թե ինչպես են փոխվել ժամանակները: Դա նույնպես ուրախացնում է մեզ», - լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահը։
«Մենք կառուցում ենք մեր սեփական ինքնաթիռը, ստեղծել ենք մեր արբանյակը և ուղարկել այն տիեզերք, մենք դեռ ավելին կանենք և ավելի հեռուն կգնանք»,- հավելել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմից հնչող կեղծ լուրերի մասին
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել։ «Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկ...
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն դիմել է աշխարհի հայերին
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն առաջարկում է ամբողջ աշխարհի հայերի համախմբվել և մեդիա ար...