Ալիեւը Եվրոպային մեղադրել է «երեսպաշտության» մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «երեսպաշտական» է անվանել Եվրոպայի մոտեցումը, որը մի կողմից Բաքվին խնդրում է ավելացնել գազի մատակարարումները, մյուս կողմից՝ հրաժարվում է ֆինանսավորել դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցումը։
«Այսօր Եվրոպան մեր բնական գազի խիստ կարիքն ունի։ Մի կողմից, մեզ խնդրում են ավելացնել գազի արդյունահանումը եւ այն Եվրոպա տեղափոխումը։ Մյուս կողմից, չեն ֆինանսավորում դա։ Այս հարցում երեսպաշտությանը պետք է վերջ դրվի»,- ասել է Ալիեւը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա հավելել է, որ եվրոպացի գործընկերները ցանկանում են, որ Ադրբեջանը կրկնապատկի Հարավային գազային միջանցքի հզորությունը։
«Մենք պետք է միլիարդներ ներդնենք դրա համար։ Նշեմ, որ մենք դեռ չենք հատուցել Հարավային գազային միջանցքում մեր կատարած ծախսերը։ Գազից ստացված մեր եկամուտները շարունակում են ուղղվել այդ պարտքի մարմանը։ Նրանք ակնկալում են, որ մենք միլիարդներ կներդնենք այնտեղ։ Միաժամանակ ասում են, որ 10 տարի հետո Եվրամիությունը գազի կարիք չի ունենա։ Մենք նմա՞ն ենք հիմարների, որոնք տասնյակ միլիարդավոր դոլարներ կներդնեն գազի մեջ, որն իրենց պետք չի լինելու»,– նշել է Ալիեւը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկվում է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը. Կամո Արեյան
Երևան քաղաքին պետք է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց ք...