Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքին է ներկայացել
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը տեղի ունեցած մահափորձից հետո առաջին հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ «ժողովրդավարության համար փամփուշտ է ստացել»:
«Նրանք ովքեր ասում են, որ ես սպառնալիք եմ ժողովրդավարության համար։ Ի՞նչ եմ արել ժողովրդավարության համար. անցյալ շաբաթ ես փամփուշտ ստացա ժողովրդավարության համար», - ասել Է Թրամփը։
Նախկին նախագահը հանրահավաքին ներկայացել է առանց ականջի սպիտակ վիրակապի, որով հանրապետականների համագումարում ելույթ է ունեցել վիրավորվելուց հետո: Այժմ վերքը ծածկված է մարմնագույն կարկատանով:
Նա պատմել է, որ մահափորձից հետո «հրաշալի գրություն» է ստացել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից եւ նշել, որ նախագահ եղած ժամանակ «շատ լավ հարաբերություններ է ունեցել Սի-ի հետ»:
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել ։ Նախկին նախագահը վիրավորվել է աջ ականջից։ Հանդիսատեսներից մեկը մահացել է, մյուս երկուսը՝ վիրավորվել։ Կրակողը սպանվել Է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։Հետաքննությունների դաշնային բյուրո(ФБР) -ի տվյալներով՝ նա 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։
Հուլիսի 15-ին Թրամփն առաջին անգամ հանրությանը հայտնվեց մահափորձից հետո.նա ներկա էր եղել Հանրապետական կուսակցության համագումարին Միլուոկի քաղաքում, որտեղ նրան առաջադրել էին որպես նախագահի թեկնածու: Նախկին նախագահը պատվիրակների մոտ է գնացել Լի Գրինվուդի «Աստված օրհնի ԱՄՆ-ին» երգի ներքո եւ վիրակապված ականջով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկվում է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը. Կամո Արեյան
Երևան քաղաքին պետք է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց ք...