Հունգարիային սպառնում է վառելիքի ճգնաժամ. Politico
Հունգարիային սպառնում է վառելիքի ճգնաժամ, քանի որ Ուկրաինան ուժեղացնում է ճնշումը ռուսական նավթի մատակարարումների վրա: Հայտնում է Politico-ն:
Հունիսին Կիևը պատժամիջոցներ է սահմանել Lukoil-ի դեմ և արգելել ընկերությանը նավթի տարանցումը Կենտրոնական Եվրոպա: Բուդապեշտը վախենում է մատակարարման պակասից, քանի որ նավթի ներմուծման 70%-ը գալիս է Ռուսաստանից, իսկ այդ ծավալի կեսը՝ Լուկօյլից։ Հունգարացիները շուտով կարող են բախվել էներգակիրների գների կտրուկ աճին և էլեկտրաէներգիայի պակասին:
Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը «անհասկանալի և անընդունելի» է անվանել Ուկրաինայի որոշումը։
Պիտեր Սիյարտոն կշտամբել է Ուկրաինային, որ մի կողմից ձգտում է միանալ ԵՄ-ին, իսկ մյուս կողմից՝ «վտանգում է ԵՄ անդամ երկու երկրների էներգամատակարարումը, հատկապես ամռանը, երբ էներգիայի սպառումը հասնում է իր գագաթնակետին»։
Սիյարտոն նաև ասել է, որ Հունգարիան գտել է ժամանակավոր լուծումներ, բայց «դրանք երկարաժամկետ հեռանկարում անկայուն են»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ երկու տարի շարունակ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը երկու տարի շարունակ։Այս գերատե...
Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից. Բորիս Ջոնսոն
«Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից՝ հակամարտությունը լուծելու համար»,-...
Ինչ քայլ էլ որ Զելենսկին անի, մեր նախագահը «քաղաքական ինքնասպանություն» գործելու վտանգի տակ է. Կլիչկո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, ստիպված կլինի համընդհանուր հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղ բան...
Թրամփի իշխանության գալը վատ նորություն կլինի Ուկրաինայի համար. Բոլթոն
ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, Դ...