Հրեաները զավթիչ չեն իրենց հողում. Նեթանյահուն` ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը, որը պահանջում էր դադարեցնել բնակավայրերի գործունեությունը պաղեստինյան տարածքներում։
Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Հրեա ժողովուրդը չի նվաճում իր երկիրը՝ ոչ մեր հավերժական մայրաքաղաք Երուսաղեմը, ոչ էլ մեր նախնիների ժառանգությունը Հրեաստանում և Սամարիայում (Արևմտյան ափի` իսրայելական անվանումը)»,- ասել է Նեթանյահուն:
Նա հավելել է, որ Հաագայի ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի այս պատմական ճշմարտությունը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արդարադատության միջազգային դատարանը, Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան անեքսիա է:
Արդարադատության միջազգային դատարանի կարծիքով՝ Պաղեստինում Իսրայելի բնակավայրերի գործունեությունը խախտում է միջազգային իրավունքը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
Թրամփի հաղթանակի դեպքում Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի լուծել Եվրոպան
Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին նախագահ ԴոնալդԹրամփը, Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի...
Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը
Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործով որոշումը: Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի...