Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով «Լուկօյլ» ընկերության նավթի տարանցումը Սլովակիա

«Լուկօյլ» նավթային ընկերության նավթի մատակարարումները Սլովակիա Ուկրաինայի տարածքով դադարեցվել են այն բանից հետո, երբ ռուսական ընկերությունը ներառվել է ուկրաինական պատժամիջոցների ցուցակում, հայտնում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը։ Reuters-ի փոխանցմամբ՝ նավթավերամշակող տեղական Slovnaft ընկերությունը պայմանավորվածություններ ունի նավթի մեկ այլ մատակարարի հետ և քննարկում է իրավիճակը ուկրաինացի գործընկերների հետ։

«Սլովակյան Transpetrol ներկրող ընկերության

տվյալների համաձայն՝ ռուսական նավթի մատակարարումները Սլովակիա չեն դադարեցվել։ Խնդիրը, ըստ Slovnaft-ի, կապված է կոնկրետ մատակարարի՝ «Լուկոյլ»-ի հետ»,- ասվում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։


Նշվում է, որ «Լուկօյլ»-ը գործող պայմանագիր ունի հունգարական MOL խմբի հետ Հունգարիայի և Սլովակիայի նավթավերամշակման գործարաններին տարեկան մոտ 4 մլն տոննա նավթ մատակարարելու վերաբերյալ։ Ռուսաստանը ամսական մոտ 500 հազար տոննա նավթ է մատակարարում MOL խմբի սլովակական Slovnaft նավթավերամշակման գործարանին, ընդ որում այդ ծավալի ավելի քան 50%-ը ստացվում է «Լուկօյլ»-ի ռեսուրսներից։


Transpetrol-ի ներկայացուցիչ Յուլիա Պրոցիկովան ТАСС-ին ասել է, որ ռուսական այլ արտահանողների նավթը, որոնք դեռևս ընդգրկված չեն Ուկրաինայի ընդլայնված պատժամիջոցների ցանկում, Սլովակիա է հասնում առանց ընդհատումների և ըստ ժամանակացույցի։ Անցյալ ամիս Ուկրաինան խստացրեց պատժամիջոցները «Լուկօյլ»-ի դեմ՝ փաստացի արգելելով նավթի տարանցումը, որը մտնում է Կենտրոնական Եվրոպա «Դրուժբա» նավթամուղի ուկրաինական հատվածով։ Ընկերությունը հումքի հիմնական մատակարարն է ինչպես դեպի Սլովակիա, այնպես էլ Հունգարիա:


Տարանցման սահմանափակումը, ըստ Reuters-ի գնահատականների, կհանգեցնի նրան, որ Սլովակիան չի ստանա նավթի 50%-ից ավելին, որը նախատեսված է մղել հուլիսին: