Թրամփի վրա կրակողը մահափորձից առաջ հաղորդագրություն է թողել հարթակներից մեկում
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա Փենսիլվանիա նահանգում հանրահավաքի ժամանակ կրակած Թոմաս Մեթյու Քրուքսը մահափորձից առաջ հաղորդագրություն է թողել Steam խաղային հարթակում: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
«Steam հարթակում, որտեղ խաղացողները գնում են խաղեր և շփվում, Քրուքսը գրել է. «Հուլիսի 13-ին տեղի կունենա իմ պրեմիերան, հետևեք իրադարձությունների զարգացմանը», - նշել Է հեռուստաալիքը:
Fox News-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը տղամարդու տարօրինակ պահվածքի մասին հաղորդագրություններ է ստացել հրաձգությունից ավելի քան մեկ ժամ առաջ: Քրուքսին կասկածելի են ճանաչել, քանի որ նրա մոտ նկատել են հեռաչափն ու ուսապարկը։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին մահափորձ է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի դեմ։ Քաղաքական գործչի վրա մի քանի անգամ կրակել են, նրան արյունոտ ականջով տարել են բեմից և հոսպիտալացրել։ Օգնություն ցուցաբերելուց հետո Թրամփին դուրս են գրել հիվանդանոցից։
Հուլիսի 17-ին հաղորդվել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), հարցաքննել է ավելի քան հարյուր մարդու, այդպես էլ չի կարողացել պարզել Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահի վրա կրակած Թոմաս Մեթյու Քրուքսի դրդապատճառները: Ամերիկյան հետախուզական գործակալությունները մուտք են գործել հարձակվողի հեռախոս, ստուգել նրա համակարգիչը, տունը և մեքենան, բայց դա չի օգնել հասկանալ, թե որն էր Քրուքսի դրդապատճառը:
Նմանատիպ հոդվածներ
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՀՀ-ի ապագան անհանգստացնում է, նրանք ապակայունացնում են իրավիճակը Հարավային Կովկասում ու վնասում հենց իրենց. Զախարովա
Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասե...