Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ
Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում եղել են մի շարք նվաճումներ, որոնց թվում է նաև Քրեական ոստիկանության ձևավորումը, որն արդեն հոկտեմբերից կսկսի իր ծառայությունը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ մասնակցելով «2024-2026 թթ․-ի ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների» հանրային քննարկմանը։
«Մենք մի շարք կարևոր նվաճումներ ենք ունեցել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում․ հիմնադրվել է կարևորագույն ինստիտուտ՝ Ներքին գործերի նախարարությունը՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող, ոստիկանության ոլորտում տարբեր ուղղություններով աշխատանքներ ևս տարվել են։ Դրա շրջանակներում ամբողջովին հիմնադրվել է Պարեկային ծառայությունն, ինչպես նաև Ջրային պարեկային ծառայությունը», - նկատեց Արփինե Սարգսյանը՝ ընդհանուր առմամբ գնահատելով ոստիկանության բարեփոխումների օրակարգը և մինչև հիմա իրականացված բարեփոխման գործընթացը։
Նա նաև հավելեց, որ Օպերատիվ կառավարման կենտրոնը ևս. ինչպես վերոնշյալ ծառայություններն ամբողջությամբ, ընդգրկել է Հանրապետության ողջ տարածքը։
«Կրթական ոլորտում մենք բավական փոփոխություններ ենք իրականացրել՝ վերապատրաստումների մասով, Քրեական ոստիկանության ձևավորման նախապատրաստական աշխատանքներն են իրականացվել, հայտարարվել է մրցույթ, որտեղ քաղաքացիական անձինք ևս մասնակցելու հնարավորություն են ունեցել», - նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ հենց այս պահին կրթահամալիրում իրականացվում են վերապատրաստումներ, որոնց արդյունքում հոկտեմբերին կմեկնարկի ծառայությունը։
ՆԳՆ տեղակալը նաև տեղեկացրեց, որ համայնքային 1800 ոստիկան այս պահին վերապատրաստվում են ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում, որին կհաջորդի վերապատրաստման երկրորդ փուլը։
Նա հավելեց, որ այս ամենին զուգահեռ իրականացվում են վերապատրաստման և բարեփոխումների շատ այլ տարբեր ծրագրեր, և դրանց իրագործման ուղղությամբ ևս ՆԳՆ-ը շարունակում է աշխատանքը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՀՀ-ի ապագան անհանգստացնում է, նրանք ապակայունացնում են իրավիճակը Հարավային Կովկասում ու վնասում հենց իրենց. Զախարովա
Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասե...