Էրդողանը զանգահարել է Թրամփին. նրանք խոսել են Թրամփի մահափորձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է trtrussian.com-ը։
«Նախագահ Էրդողանը ևս մեկ անգամ դատապարտել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝ շուտափույթ ապաքինումը մաղթելով», - ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
Էրդողանը մահափորձը որակել է որպես «հարձակում ժողովրդավարության վրա» և նշել, որ «ստոր հարձակումից հետո Թրամփի խիզախ պահվածքն ամրապնդել է ժողովրդավարությունը և վկայում է նրա հանդեպ ամերիկացի ժողովրդի վստահության մասին»։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թրամփն ուժեղ առաջնորդություն է դրսևորել բևեռացումը և լարվածությունը նվազեցնելու համար, և շնորհավորել է նրան որպես ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածուի պաշտոնապես առաջադրվելու կապակցությամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունները օգուտ կբերեն ամերիկացի ժողովրդին և Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՀՀ-ի ապագան անհանգստացնում է, նրանք ապակայունացնում են իրավիճակը Հարավային Կովկասում ու վնասում հենց իրենց. Զախարովա
Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասե...