«Հույս ունեմ՝ մեղմելու երկու երկրների միջև եղած հարաբերություններում սուր կետերը». Գուրգեն Արսենյան
Ես հույս ունեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը փոխել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն, ով սեպտեմբերին կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հույս ունեմ՝ մեղմելու երկու երկրների միջև եղած հարաբերություններում սուր կետերը և փոխել երկու երկրների հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ խորհրդարանում արձակուրդների այս ընթացքն օգտագործում է նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ նյութերին ծանոթանալու համար։
Այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջները կարող են հանգեցնել նրան, որ ինչ որ փուլում նաև միջազգային հանրությունը կարող է նման պահանջ ներկայացնել մեզ՝ Արսենյանն ասել է, որ կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ այս պահին պարտավոր է դրսևորել դիվանագիտական զսպվածություն։
Նմանատիպ հոդվածներ
«Պատմության կրկնությունն անխուսափելի է». Պեսկով
Եվրոպան հիմա փլուզման վտանգի տակ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը...
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալը դատի է տվել կառավարությանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով վերականգնել իր պաշ...
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը. «Ազատություն»
Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Բրյուսելում Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատա...
ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների մասին
Հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ, ընդհանրապես, ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, «...