Բայդենը Զելենսկիին անվանել է «նախագահ Պուտին». Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է մոռանալ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի սխալը, ով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իրեն Պուտին էր անվանել։ Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ առաջնորդի վերապահումը Իռլանդիա կատարած այցի ժամանակ, որի ընթացքում, ինչպես հայտնում է RTE-ն, նա հանդիպում կունենա երկրի վարչապետ Սայմոն Հարիսի հետ։ Տեղեկատվությունը փոխանցում է Lenta.ru-ն:
«Նախագահ Զելենսկին իր կարճ ելույթում շնորհակալություն է հայտնել Իռլանդիայի ժողովրդին աջակցության և փախստականներին ընդունելու համար։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով իրեն անվանել է «նախագահ Պուտին», «սխալ» է թույլ տվել և հավելել, որ կարող է մոռանալ այդ սխալի մասին, քանի որ Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային»,–գրում է հրատարակությունը։
Հանդիպման ընթացքում Զելենսկին և Հարիսը ծրագրում են քննարկել Ուկրաինայում ռազմական գործողությունները։ Բացի այդ, Իռլանդիայի վարչապետը կհաստատի ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի աջակցությունը։