Թրամփը պատրաստվում է լուծել ուկրաինական ճգնաժամը. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է X սոցիալական ցանցում։
«Պատիվ էր այսօր այցելել նախագահ Դոնալդ Թրամփին Մար-ա-Լագոյում: Մենք քննարկել ենք խաղաղության հասնելու ուղիները»,- ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը հավելել է, որ Թրամփի վերընտրվելու դեպքում «այս խնդիրը կլուծվի», ինչը, ըստ Օրբանի, «լավ նորություն է»։
Օրբանն ամերիկացի նախկին առաջնորդի հետ իր հանդիպումը անվանել է «խաղաղության առաքելություն»։
Վերջին օրերին Օրբանն իր խաղաղարար առաքելությամբ այցելել է Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան՝ փորձելով ռուս-ուկրաինական հակամարտության համար լուծում գտնել:
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....