Փորձագետը գնահատել է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը
Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն այսօր աճում է, այն կարող է առաջանալ Եվրոպայում, որտեղ Արևմուտքը փորձում է «խարխլել» Ռուսաստանը, «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է բարձրագույն տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի գիտական, ղեկավար` Սերգեյ Կարագանովը:
«Միանգամից ասեմ, որ, այո, Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն այսօր մեծանում է։ Ո՞րտեղ է այն առաջանում: Իհարկե, Եվրոպայում, չէ որ դրա գլխավոր պատճառը Ռուսաստանը խարխլեու Արևմուտքի հուսահատ փորձն է», – ասել է նա։
«Ահա թե ինչու եմ, ես այսօր այդքան պնդում միջուկային գործոնի դերի վերածննդի հարցում, միջուկային զենքը, որը վերջին յոթ տասնամյակների ընթացքում հուսալի ապահովիչի դեր է խաղացել», - հավելել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այս ամբողջ ընթացքում գոյություն ունեցող «վախի հավասարակշռությունն» այսօր անհրաժեշտ է վերադարձնել։
«Միջուկային զենքի վրա շեշտը պետք է դնել ոչ միայն ռուսական սեփական ազգային շահերի պաշտպանության, այլև միջազգային խաղաղության պահպանման համար», - ընդգծել է Կարագանովը:
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ մեծ պատերազմ չի ցանկանում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ մեր երկիրն առանց այդ էլ բազմիցս է նման բան ապրել, բայց ԱՄՆ-ն ինքը Մոսկվային սպառնալիք է հայտարարում իր դոկտրինաներում և գործում է համապատասխան՝ իր կողմը քաշելով չեզոք երկրներին։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....