Հայտնի է, թե ում հետ են կապում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ «խաղաղության հնարավորությունը» Հունգարիայում
Հունգարիայում պատմել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ «խաղաղության հնարավորության» մասին:
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակն անվանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «խաղաղության հնարավորություն»: Նրա խոսքերը մեջբերում Է Reuters-ը։
Ինչպես հայտարարել է Սիյարտոն, հակամարտող կողմերի վրա պետք է տեղի ունենա «շատ ուժեղ արտաքին ազդեցություն», որպեսզի ստիպեն նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Ով ունի դրա հնարավորությունը առաջիկա ժամանակահատվածում։ Դա միայն Նախագահ Թրամփն է, եթե ընտրվի: Մենք խաղաղության հնարավորություն ենք տեսնում, եթե հաղթի նախագահ Թրամփը։ Մենք Հունգարիայի և ԱՄՆ -ի միջև լավ հարաբերությունների հնարավորություն ենք տեսնում, եթե հաղթի նախագահ Թրամփը», - հայտարարել է նա։
Մինչ այդ Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Ուկրաինայի նկատմամբ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայիս ռազմավարության շարունակությունը կհանգեցնի հակամարտության սրմանը և այդ երկրի ոչնչացմանը: Սիյարտոյի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ արևմտյան երկրների քաղաքականությունը «ոչ մի արդյունք չի տվել, քանի որ իրավիճակը վատթարանում է»:
Ավելի վաղ ԵՄ -ում ցանկացել են հանդիպում անցկացնել՝ Հունգարիայի «խախտումները» քննարկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....