«Մենք չենք կարող դա թույլ տալ»․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ է արել ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային, որը պաշտպանում է իրեն ռուսական ագրեսիայից։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Այս պատերազմի արդյունքը կորոշի գլոբալ անվտանգության համակարգը տասնամյակների ընթացքում»,- ասել է նա։
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում Ստոլտենբերգը նշել է, որ «ագրեսիվ Ռուսաստանի հետ որպես հարևան» տարբերակներ չկան՝ «առանց կորուստների և ռիսկերի»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «ամենամեծ արժեքը և ամենամեծ ռիսկը կլինի Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում» և հավելել․ «Մենք չենք կարող դա թույլ տալ»։
Ստոլտենբերգն ընդգծել է․«Պատերազմում Ռուսաստանի հաղթանակը քաջություն կհաղորդի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի մյուս ավտորիտար առաջնորդներին: Եկել է ազատությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու ժամանակը»։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...