Եվրոպայում ԱՄՆ-ի բազաները բարձր պատրաստականության են բերվել. հայտնի է պատճառը
Եվրոպայում ԱՄՆ ռազմակայանները բարձր պատրաստության վիճակի են բերվել այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացել «Ռուսաստանի կողմից աջակցվող դերակատարների» կողմից ԱՄՆ ռազմական անձնակազմի և օբյեկտների դեմ ենթադրյալ դիվերսիոն հարձակումների մասին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ։
Անվտանգությունը ուժեղացվել է անցյալ շաբաթ՝ 10 տարվա մեջ առաջին անգամ։ Ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների՝ Ռուսաստանը, իբր, ներառել է ամերիկյան բազաները և ռազմական անձնակազմը՝ որպես վստահված անձանց կողմից հարձակումների տարբերակներ:
Հեռուստաալիքը նաև մեջբերում է «ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի» խոսքերը, որ դաշինքը զգալիորեն մեծացրել է հետախուզական տվյալների փոխանակումը Եվրոպայում «Ռուսաստանի քողարկված դիվերսիոն արշավի» մասին, որն իբր «արևմուտքում ընտրությունների ֆոնին դառնում է ավելի լկտի և ագրեսիվ»։ Նրա կարծիքով՝ սա մեծ հնարավորություն է Ռուսաստանի համար՝ փորձելու խաթարել Ուկրաինային տրամադրվող հանրային աջակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված. «Ազատություն»
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-...
ՌԴ-ն ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզինը` ռիսկերի մասին
Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, ՌԻԱ Նովոս...
ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որ Հայաստանը պատմական այս պահը օգտագործի. Սամանթա Փաուեր
Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը, Երևանու...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի, Բայրամովի և Բլինկենի եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոն...