«Հոկտեմբերին կորոշվի Վրաստանի ճակատագիրը». Սաակաշվիլի
Հոկտեմբերին կորոշվի ոչ միայն Վրաստանի ճակատագիրը՝ առաջիկա 20-25 տարիների համար, այլև մի ամբողջ սերնդի կյանքի համար, հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Հայտնում է Aliq.ge-ը:
Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող դատավարության ժամանակ, որին մասնակցել է հեռակա կարգով: Նա խոսել է առաջիկա ընտրությունների կարևորության մասին։
Ըստ նրա՝ գործող իշխանությունը կենտրոնացած է անցյալի վրա, իսկ իր հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»՝ հակառակը։ Նա նաև նշել է, որ նախընտրական ցուցակը պետք է համալրվի նոր մարդկանցով։
«Ես ուզում եմ ձեզ ասել հետևյալը, ինչում ես վստահ եմ: Այն բարեփոխումները, որ մենք իրականացրինք 9 տարիների ընթացքում, Վրաստանը դուրս բերելով 90-ականների խավարից և ճահճից, այժմ ոչ ոք չի կարող ետ դարձնել: Այժմ ամենակարևորն այն է, որ առաջ շարժվենք, քանի որ այս ընտրությունները միայն անցյալի մասին չեն, այս ընտրությունները վերաբերում են հատկապես և բացառապես ապագային»,- ասել է Սաակաշվիլին։
Նշենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կկայանան:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը. hայտնի է՝ ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Նիստի ընթացքում քննարկվել են...
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված. «Ազատություն»
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner
Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղությա...
ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որ Հայաստանը պատմական այս պահը օգտագործի. Սամանթա Փաուեր
Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը, Երևանու...