Փեզեշքիանն ադրբեջանական ծագմամբ թուրք է. Էրդողանը խոսել է Իրանի նորընտիր նախագահի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի հետ հարաբերությունների դրական և ինտենսիվ զարգացում է ակնկալում այդ երկրում անցկացված նախագահական ընտրություններից և բարեփոխիչների թեկնածու Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից հետո։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ Գերմանիայից վերադառնալու ճանապարհին։
«Մասուդ Փեզեշքիանն իրականում ադրբեջանական ծագմամբ թուրք է, Թավրիզում խոսում է թուրքերեն, բայց երբ գալիս է քրդական շրջաններ, այնտեղ կարող է քրդերեն խոսել: Նա նաև շատ լավ տիրապետում է պարսկերենին։ Ես կզանգահարեմ և կշնորհավորեմ նրան։ Հուսով ենք, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ապագայում կբարելավվեն։ Ավելին, Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։ Իրանը նաև կարևոր հարևան է, որի հետ մենք պատմամշակութային կապեր ունենք։ Ակնկալում եմ, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կզարգանան դրական և արագացող տեմպերով»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Հուլիսի 5-ին Իրանում տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Բարեփոխական թևի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը հաղթել է ձայների 53,6%-ով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner
Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղությա...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը. hայտնի է՝ ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Նիստի ընթացքում քննարկվել են...
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:Այս մասին ասել է Ղազախստա...
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թու...