Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զnրավարժությունների հետաձգումը
«Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը վտանգ է ներկայացնում երկու երկրների ռազմավարական գործընկերության և Վրաստանի պաշտպանունակության համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Սա վնաս է հասցնում մեր երկրին: Սա կարող է լինել նույն վնասի չափը, ինչ ռուսական օրենքը մեր եվրոպական ճանապարհին: Դա վնաս է Միացյալ Նահանգների հետ մեր ռազմավարական գործընկերությանը, սպառնալիք մեր պաշտպանունակությանը և այն ամենին, ինչ ստեղծել է մեր երկիրը մինչ օրս»,- ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին վստահ է, որ ամերիկյան կողմի որոշումը պայմանավորված է վրացական իշխանությունների գործողություններով։
«Մեր ղեկավարությունը չի պատկերացնում, թե որտեղ են նրանց ընկերները և որտեղ են նրանց թշնամիները, ինչ է պետք անել, երբ մենք մնանք առանց գործընկերների։ Մեր բանակը չի ունենա հզորացման ռեսուրս՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- հավելել է նախագահը։
Հիշեցնենք, որ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով։ Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner
Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղությա...
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:Այս մասին ասել է Ղազախստա...
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թու...
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզ...