Հունգարիան անսպասելիորեն հրաժարվել է ընդունել Գերմանիայի արտգործնախարարին
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի՝ հուլիսի 8-ին նախատեսված այցը Հունգարիա տեղի չի ունենա։ Հունգարական կողմը վերջին պահին չեղարկել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոյի հետ նրա հանդիպումը Բուդապեշտում։ Դա հուլիսի 5-ի երեկոյան հաստատել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Բերբոկի այցը Բուդապեշտ կկազմակերպվի ավելի ուշ։
Գերմանական կողմը ափսոսանք է հայտնել Աննալենա Բերբոկի այցի չեղարկման կապակցությամբ։ «Երկու արտգործնախարարների լուրջ և անկեղծ զրույցը շատ կարևոր կլիներ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած անսպասելի և չհամակարգված այցից հետո»,- ըստ Deutsche Welle-ի՝ ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հուլիսի 1-ից Հունգարիան ստանձնել է Եվրամիության նախագահությունը։ Հուլիսի 5-ին Հունգարիայի վարչապետ Օրբանը Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար չհամակարգված այցով ծայրահեղ բացասական արձագանք է առաջացրել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերների շրջանում։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պարզաբանել է, որ Օրբանի անհատական գործողությունները Եվրամիության վստահության համար սպառնալիք է համարում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին ընդգծել է, որ Օրբանը Պուտինին այցելում է որպես Հունգարիայի վարչապետ, այլ ոչ թե որպես Եվրամիության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզ...
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:Այս մասին ասել է Ղազախստա...
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թու...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner
Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղությա...