ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինայի հետ բանակցություններ կսկսվեն
Արևմուտքը կարող է արագացնել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների մեկնարկը, եթե դադարեցնի Կիևի ռեժիմին զենքի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Ուկրաինային պահում է Արևմուտքը, այդ երկիրը ամբողջությամբ կախման մեջ է Արևմուտքից ստացվող զենքից։ Ուստի եթե Արևմուտքը ցանկանում է, որ այս հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, ապա պետք է դադարեցնի զենք մատակարարել, և շատ կարճ ժամանակ անց հնարավոր կլինի սկսել դետալային, արդյունավետ բանակցություններ՝ արյունահեղությանը և ռազմական գործողություններին վերջ տալու շուրջ, մարդկանց հետագա ճակատագրերի, տարածքների շուրջ, որոնք կարող են փրկվել՝ այս որոշմամբ»,- ասել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Հունգարիայի վարչապետն օկուպացված Շուշիում կմասնակցի թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 5-ին այցով մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպ...
Վիկտոր Օրբանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։Նշվում է, որ նա ներառվել...
Գործարարներն ու հասարակական գործիչները կոչ են արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
Կուսակցության մի խումբ դոնորներ, ազդեցիկ գործարարներ և հասարակական գործիչներ հուլիսի 5-ի առավոտյան նամակ են հղել ԱՄՆ նախ...
Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց. Բագրատ սրբազան
Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց, պետությունն իրենց ուսերին կրող մարդկանց, պետության տեսիլքը կրող մարդկանց, պետ...