Մեծ Բրիտանիայում ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարներ են նշանակվել
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Կիր Սթարմերը Դևիդ Լեմին ու Ջոն Հիլին արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ղեկավարներ է նշանակել։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը։
«Թագավորը հաստատել է հետևյալ նշանակումները` խորհրդարանի հարգարժան անդամ Դևիդ Լամիին՝ որպես արտաքին գործերի նախարար, խորհրդարանի մեծարգո անդամ Ջոն Հիլին՝ որպես պաշտպանության նախարարի», - նշված է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ՆԳՆ ղեկավար է դարձել լեյբորիստ Իվետ Կուպերը:
Խորհրդարանական ընտրություններից հետո լեյբորիստների առաջնորդ Կիր Սթարմերը հուլիսի 4-ին թագավոր Չարլզ III–ի մոտ կայացած ընդունելությունից հետո պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը։ Թագավորը հանձնարարել էր նրան կառավարություն ձևավորել:
Հիշեցնենք, որ բրիտանական խորհրդարանի ընտրությունները կայացել են հուլիսի 3-ին, հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը՝ ստանալով 412 պատգամավորական մանդատ և բացարձակ մեծամասնություն ապահովելով Համայնքների պալատում:
Նմանատիպ հոդվածներ
Հունգարիայի վարչապետն օկուպացված Շուշիում կմասնակցի թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 5-ին այցով մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպ...
Վիկտոր Օրբանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։ Նշվում է, որ նա ներառվե...
Գործարարներն ու հասարակական գործիչները կոչ են արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
Կուսակցության մի խումբ դոնորներ, ազդեցիկ գործարարներ և հասարակական գործիչներ հուլիսի 5-ի առավոտյան նամակ են հղել ԱՄՆ նախ...
Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց. Բագրատ սրբազան
Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց, պետությունն իրենց ուսերին կրող մարդկանց, պետության տեսիլքը կրող մարդկանց, պետ...