Կիև և Մոսկվա մեկնելուց հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից. Оրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իմացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքը Ուկրաինայում հրադադարի հեռանկարների և խաղաղ բանակցությունների և այն մասին, թե ինչ հաջորդականությամբ դրանք պետք է տեղի ունենան:
«Խաղաղությունն ինքն իրեն չի գա, դրա համար պետք է աշխատել։ Հենց խաղաղության հասնելու ուղիները ես այսօր քննարկել եմ պարոն Պուտինի հետ։ Ես ուզում էի իմանալ, թե որն է ամենակարճ ճանապարհը դեպի պատերազմի ավարտը: Ես ուզում էի լսել և լսեցի պարոն նախագահի կարծիքը երեք կարևոր հարցերի շուրջ. ինչ է նա մտածում այս պահին առկա խաղաղ նախաձեռնությունների մասին, ինչ է մտածում նաև հրադադարի և խաղաղ բանակցությունների մասին, ինչ հաջորդականությամբ կարելի է դրանք իրականացնել: ... Եվ երրորդ բանը, որ ինձ հետաքրքրում էր, պատերազմից հետո Եվրոպայի տեսլականն էր։ Շնորհակալ եմ պարոն նախագահին բաց և անկեղծ զրույցի համար», - ասել է Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։
Նա հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցություններ է վարել այն պահին, երբ Եվրոպային խաղաղություն է պետք։ Եվրոպան չի կարող իրեն ապահով զգալ Ուկրաինայի հակամարտության պատճառով, իրավիճակը սկսել է ազդել ԵՄ տնտեսական աճի վրա։
Օրբանը խոստովանել է, որ Կիև և Մոսկվա ուղևորություններից հետո Հունգարիայի առաջնորդը հասկացել է, որ կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից, շատ բան է պետք անել հակամարտության ավարտը մոտեցնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզ...
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:Այս մասին ասել է Ղազախստա...
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թու...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner
Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղությա...