Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև կեսգիշեր

Իրանի նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև կեսգիշեր
Իրանի ընտրական հանձնաժողովը երրորդ անգամ երկարացրել է նախագահական ընտրությունների ընտրատեղամասերի աշխատանքը՝ այժմ մինչև կեսգիշեր (Մոսկվայի ժամանակով 23:30), հաղորդում է Press-TV-ն։Նախապես սպասվում…

Իրանի ընտրական հանձնաժողովը երրորդ անգամ երկարացրել է նախագահական ընտրությունների ընտրատեղամասերի աշխատանքը՝ այժմ մինչև կեսգիշեր (Մոսկվայի ժամանակով 23:30), հաղորդում է Press-TV-ն։


Նախապես սպասվում էր, որ քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 18:00-ին: Հետո քվեարկելու ցանկություն ունեցողների հոսքի պատճառով երկու անգամ երկու ժամով երկարացվեց, իսկ հիմա արդեն երրորդ անգամ։


Հունիսի 28-ի առաջին փուլում ընտրատեղամասերը նույնպես բաց էին մինչև կեսգիշեր։ Երկրորդ փուլ են անցել խորհրդարանի նախկին պատգամավոր Մասուդ Փեզեշկյանը, ով ստացել է ձայների 42,45%-ը, և Քաղաքական նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Սաիդ Ջալիլին, ով ստացել է ձայների 38,61%-ը։


Թեկնածուները ներկայացնում են իրանական երկու հիմնական քաղաքական շարժումներ։ Ջալիլին պաշտպանում է պահպանողականների շահերը, իսկ Փեզեշկյանը իրանցի ռեֆորմիստների ներկայացուցիչն է։

Նմանատիպ հոդվածներ

Հունգարիայի վարչապետն օկուպացված Շուշիում կմասնակցի թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 5-ին այցով մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250