Հայտնի են Բայդենին փոխարինելու երկու գլխավոր թեկնածուները
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հովանավորները Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերը և Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին համարել են նախագահական մրցավազքում բանավեճը տապալած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին փոխարինելու նախընտրելի թեկնածուներ: Այս մասին հայտնում է Financial Times թերթը։
«Դեմոկրատական կուսակցության գլխավոր հովանավորները Գրետխեն Ուիթմերին եւ Գևին Նյուսոմին իրենց նախընտրած թեկնածուներն են անվանել», - ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:
Ըստ դեմոկրատների անանուն հովանավորի, Բայդենը «դատապարտված է», և կուսակցությունը պետք է «իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի այն բանի վրա, թե ինչ է սպասվում»:
Ինչպես նշում Է Financial Times-ը, դեմոկրատների դոնորները նախկինի պես մտահոգված են Բայդենի վիճակով և դրա արդյունքներով՝ անցյալ շաբաթ նրա հակառակորդ Դոնալդ Թրամփի հետ ձախողված բանավեճից հետո:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես այն թեկնածուների թվում է, որոնք, ըստ հովանավորների, կարող են փոխարինել Բայդենին:
Մինչ այդ վավերագրական ֆիլմերի ամերիկացի պրոդյուսեր և դեմոկրատական կուսակցության հովանավոր Աբիգեյլ Դիսնեյը հրաժարվել էր նվիրատվություն կատարել դեմոկրատներին, քանի դեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դուրս չի եկել նախագահական մրցապայքարից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում դեմոկրատները քննարկում են Բայդենին փոխարինելու ոչ թե հնարավորությունը, այլ միջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Պուտինը ասել է, թե ով է խանգարում ռուս-թուրքական հարաբերություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական կամքը նպաստում է ռուս-թո...
Քեյր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի 58–րդ վարչապետը
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ սըր Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետ,...