Քաղաքականություն

Բուլղարիան մտադիր է առաջարկ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար

Բուլղարիան մտադիր է առաջարկ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բուլղարիան մտադիր է առաջարկ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար, որում միջնորդի դերը կստանձնի Հունգարիան, ասել է երկրիվարչապետի ժամանակավո�…

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բուլղարիան մտադիր է առաջարկ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար, որում միջնորդի դերը կստանձնի Հունգարիան, ասել է երկրիվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար վարչապետ Դիմիտար Գլավչևը։ Նրա խոսքերը մեջբերում է Բուլղարիայի ազգային ռադիոն։


 «Ես իսկապես մտածում եմ բանակցությունների առաջարկ անել, որում Բուլղարիան դառնա միջնորդ»,- ասել է նա,- «ես առաջարկ կանեմ, և դա լավ է, բայց հետո մենք պետք է համաձայնություն ստանանք, որ մենք դառնանք այդպիսի միջնորդ»: «Միակ բանն այն է, որ պետք է ընդգծել, որ այդ բանակցությունները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին»,- ասել է Գլավչևը։


 Հուլիսի սկզբին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այցելեց Կիև և Մոսկվա։ Նա ուկրաինական կողմին առաջարկել է զինադադար՝ բանակցություններ կազմակերպելու համար։ Մոսկվայում նա ասաց, որ կշարունակի խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը։

Նմանատիպ հոդվածներ

Հունգարիայի վարչապետն օկուպացված Շուշիում կմասնակցի թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 5-ին այցով մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250