Զելենսկու գրասենյակը հայտարարություն է տարածել Թաքեր Կառլսոնին հարցազրույց տալու վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց չի տա Fox News հեռուստաընկերության նախկին հաղորդավար Թաքեր Կառլսոնին. նման հայտարարություն է տարածել Զելենսկու գրասենյակը
«Պարոն Թաքեր Կառլսոնը պետք է ավելի ուշադիր ստուգի իր աղբյուրները ԱԴԾ-ում (ՌԴ Անվտանգության դաշնային ծառայություն-Խմբ.): Ուկրաինայի նախագահը միանգամայն այլ գրաֆիկ ունի, Թաքեր Կառլսոնը դրանում ներառված չէ»,- սոցցանցում գրել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառլսոնը X սոցիալական ցանցում գրել էր, որ հարցազրույց է անցկացնելու Զելենսկու հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզ...
ՊՆ-ն` Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու լուրերի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մա...
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:Այս մասին ասել է Ղազախստա...
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թու...