Քաղաքականություն

Ամերիկացի լրագրողը, որը հարցազրույց էր վերցրել Պուտինից, հայտարարել Է Զելենսկու հետ հարցազրույցի մասին

Ամերիկացի լրագրողը, որը հարցազրույց էր վերցրել Պուտինից, հայտարարել Է Զելենսկու հետ հարցազրույցի մասին
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հարցազրույցի մասին: Այս մասին Կարլսոնը գրել է X սոցցանցի իր էջում։ «Վերջաբանն այն է, որ ամերիկացիներին շատ…

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հարցազրույցի մասին: Այս մասին Կարլսոնը գրել է X սոցցանցի իր էջում։


«Վերջաբանն այն է, որ ամերիկացիներին շատ անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցվի հակամարտության մասին, որն ամբողջությամբ փոխում է իրենց երկրի դիրքն աշխարհում։ Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս», - հայտնել է լրագրողը։


Փետրվարին Կարլսոնը հարցազրույց է վերցրել Վլադիմիր Պուտինից։ Դրա տևողությունը կազմել է 2 ժամ 6 րոպե։ Ռուսաստանի նախագահի և ամերիկացի լրագրողի զրույցի տեսագրությունն ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ դիտում է հավաքել:


Ինքը՝ ՌԴ նախագահը, խոսելով այդ հարցազրույցի ժողովրդականության մասին, պարզաբանել է, որ աշխարհում ցանկանում են այլընտրանքային տեսակետ իմանալ։


Դրանից հետո Կառլսոնի թիմը բազմիցս փորձել է հարցազրույց կազմակերպել Զելենսկու հետ, սակայն, ըստ լրագրողի, Ուկրաինայի նախագահն անտեսել է նրա բոլոր հարցումները։



Նմանատիպ հոդվածներ

Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...

ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250