Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինն Աստանայում է․ կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինն Աստանայում է․ կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողոին։ Նա նաև մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողոին։


Նա նաև մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


Աստանա են մեկնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Ճան Մինը:


ՇՀԿ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 3–ին և 4-ին Աստանայի Անկախության պալատում:


Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպության կազմում ընդգրկված էր 6 երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։


2017–ին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը, իսկ 2023-ին՝ Իրանը: Առաջիկայում սպասվում է Բելառուսի անդամակցության գործընթացի ավարտը։

Նմանատիպ հոդվածներ

Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...

ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250