Ռուսաստանը դադարեցնում է ԵԽԽՎ անդամակցությունը
Ռուսաստանի խորհրդարանը (նախ Դաշնության խորհուրդը (վերին պալատ), ապա Պետական դուման (ստորին պալատ)) ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի պատվիրակության մասնակցության դադարեցման մասին հայտարարության նախագիծը։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեին անհապաղ տեղեկացնել ԵԱՀԿ ԽՎ-ին՝ կազմակերպությունում ՌԴ պատվիրակության մասնակցության դադարեցման մասին:
«Ես խնդրում եմ Գրիգորի Բորիսովիչին (Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կարասինին, - խմբ.)՝ սենատորների քվեարկությունից հետո անհապաղ հեռագրեր ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, որն այժմ գումարված է Ռումինիայում, որպեսզի, եթե նրանց մոտ գոնե ինչ-որ դիվանագիտության նշույլներ են մնացել կամ խիղճ ու էլի ինչ-որ բան՝ հնչեցնեն իրենց գործունեության վերաբերյալ Դաշնային ժողովի հայտարարությունը։ Փորձեք դա անել ամենաօպերատիվ ձևով, ինչպես պայմանավորվել ենք», - ասել է Մատվիենկոն խորհրդի լիագումար նիստի ընթացքում։
Փաստաթղթում նշված է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակությունը մտացածին պատրվակներով բազմիցս զրկվել է երկխոսությունը շարունակելու, լիագումար նիստերի և վեհաժողովի ղեկավար մարմինների աշխատանքներին լիարժեք և իրավահավասար մասնակցելու հնարավորությունից:
ՌԴ սենատորներն ու Պետդումայի պատգամավորները վստահ են, որ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող խորհրդարանականների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներին մասնակցության սահմանափակումների կիրառումն անթույլատրելի է:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․«Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադ...
Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաեւ պատ է կառուցվում․ «Փաստինֆո»
Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատշար է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմա...
Ֆրանսիան կպահպանի ՀՀ-ին ռազմական աջակցությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից. Bloomberg
Ֆրանսիան կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից։ Այս մասին...