Քաղաքականություն

Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների և Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալ․ Երմակ

Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների և Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալ․ Երմակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների և Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալ: Այսպես է նա պատասխանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի…

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների և Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալ: Այսպես է նա պատասխանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե ինքը կկարողանա արագ ավարտել ռազմական գործողությունները տարածաշրջանում:


«Բայց մենք պատրաստ չենք փոխզիջման գնալ հանուն շատ կարևոր բաների և արժեքների՝ անկախության, ազատության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության»,— Անդրեյ Երմակի խոսքը մեջբերում է Reuters-ը։


Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը հրաժարվել է գնահատել հակամարտության կարգավորման վերաբերյալ Դոնալդ Թրամփի առաջարկները:


«Անկեղծ պատասխան՝ տեսնենք», - ասել է Անդրեյ Երմակը։


Միևնույն ժամանակ, Անդրեյ Երմակն ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Ուկրաինան կշարունակի լոբբինգ անել Միացյալ Նահանգների նախագահի նոր վարչակազմում՝ իրեն աջակցություն ցուցաբերելու համար: Նա հավելել է, որ անկախ նրանից, թե ով կդառնա պետության ղեկավարը ընտրությունների արդյունքում, Կիևը կաջակցի ամերիկյան ժողովրդի որոշմանը:


Հունիսի վերջին Դոնալդ Թրամփը Ջո Բայդենի հետ բանավեճի ժամանակ պնդել էր, որ եթե ինքը մնար նախագահի պաշտոնում, Ռուսաստանը ռազմական գործողություն չէր սկսի Ուկրաինայում: Նա նաև ասել է, որ հաղթանակի դեպքում կարող է դադարեցնել ռազմական գործողությունները մինչև 2025 թվականի հունվարի երդմնակալությունը: Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփն անընդունելի է համարել Վլադիմիր Պուտինի առաջարկները, որոնց համաձայն՝ նոր շրջանները մնում են Ռուսաստանի կազմում, իսկ Ուկրաինան պետք է ամրապնդի արտադաշինքային և առանց միջուկային կարգավիճակը:


Երեկ՝ հուլիսի 2-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կիև կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններից առաջ դիտարկել հրադադարի հնարավորությունը։ Պարոն Զելենսկին հրապարակավ չի արձագանքել դրան։

Նմանատիպ հոդվածներ

Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...

ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250