Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է․ Օվերչուկ
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այս մասին տեղեկացրել է «АиФ»-ը։
«Մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք շատ կարեւոր տնտեսական հարաբերություններ ունենք։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար։ Ընդ որում, եթե նայենք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին երկու անգամ ավելացել է ապրանքաշրջանառությունը անցած տարվա համեմատ։ Տեմպերը շատ լավն են, եւ տնտեսությունը զարգանում է շատ լավ»,- նշել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միության ձեւաչափում։
«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, եւ Հայաստանի ավանդը շատ կառուցողական է»,- ընդգծել է Օվերչուկը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջա...
Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաեւ պատ է կառուցվում․ «Փաստինֆո»
Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատշար է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմա...
Ֆրանսիան կպահպանի ՀՀ-ին ռազմական աջակցությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից. Bloomberg
Ֆրանսիան կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից։ Այս մասին...