Պուտինը Ալիևի և Էրդողանի հետ երկկողմ հանդիպումներ կունենա
Հուլիսի 3-ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Մոնղոլիայի նախագահի, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հիմնականում երկկողմ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև ՇՀԿ գագաթնաժողովի բացումը։
Սպասվում է, որ առաջին զրույցը տեղի կունենա Մոնղոլիայի նախագահի հետ, ապա՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի, դրանից հետո՝ Պակիստանի ղեկավար Շարիֆի հետ։
Դրանից հետո տեղի կունենա զրույց Էրդողանի հետ, ապա հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Իսկ մինչ գագաթնաժողովի մասնակիցների համար ոչ պաշտոնական ընթրիքը, մեր նախագահը կհանդիպի իր՝ այս գագաթնաժողովը հյուրընկալող պարոն Տոկաեւի հետ»,- ասել է Ուշակովը։
Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...