Իրականում ՆԱՏՕ-ն է, որ անընդհատ մարտահրավեր է նետում Չինաստանին․ Մաո Նին
ՆԱՏՕ-ն միջամտում է Չինաստանի ներքին գործերին, խեղաթյուրում երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Ես չգիտեմ, թե որոնք են ՆԱՏՕ-ի արժեքները։ Եթե այն, որ գաղափարական գծերն օգտագործեն հակասություններ ստեղծելու, առճակատում հրահրելու և լարվածությունը սրելու համար, ապա Չինաստանն իսկապես չի կարող համաձայնել դրան»,- հայտարարել է Մաո Նինը։
Չինացի դիվանագետի խոսքով՝ իրականում ՆԱՏՕ-ն է, որ անընդհատ մարտահրավեր է նետում Չինաստանին, միջամտում Չինաստանի ներքին գործերին, խեղաթյուրում և սևացնում է ՉԺՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև լուրջ մարտահրավեր է նետում Պեկինի շահերին և անվտանգությանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճապոնական «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ դաշինքը Չինաստանին հակառակորդ չի համարում, բայց Պեկինը մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի արժեքներին, շահերին և անվտանգությանը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...