Զելենսկին նշել է՝ ինչ սկզբունքով ՌԴ-ի հետ խաղաղ բանակցություններ կիրականացնի
Ուկրաինան ընդունում է միջազգային միջնորդների միջոցով խաղաղ բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին The Philadelphia Inquirer-ի հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել։
Համաշխարհային լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Զելենսկին նախկինում բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, և դա «նույնիսկ Ուկրաինայում ամրագրված է եղել օրենքով»։
Մինչդեռ հունիսի 30-ին The Philadelphia Inquirer-ի լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի գործող ղեկավարության հետ խաղաղ բանակցությունները կարելի է իրականացնել այն սկզբունքով, որն առաջին անգամ կիրառվել է հացահատիկային միջանցքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության ժամանակ, երբ Կիևը բանակցել է ոչ թե ուղղակիորեն Մոսկվայի, այլ ՄԱԿ-ի ու Թուրքիայի միջնորդությամբ։
Նրա կարծիքով՝ նմանատիպ սխեման կարող է օգտագործվել «տարածքային ամբողջականության, էներգետիկայի և նավագնացության ազատության» հարցերով բանակցություններում։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ բացի Եվրոպայից ու ԱՄՆ-ից, տարբեր մայրցամաքների երկրները նույնպես կարող են միջնորդ հանդիսանալ այդ գործում:
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում նշել էր այն պայմանները, որոնց դեպքում, ըստ նրա, Մոսկվան պատրաստ կլինի դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Մասնավորապես, դրանք ներառում են՝ Ուկրաինայի զորքերի ամբողջական դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից, Կիևի պաշտոնական հայտարարությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ծրագրերից հրաժարվելու և Ղրիմն ու Սևաստոպոլը, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ ճանաչելու մասին, արևմտյան պատժամիջոցների վերացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...