Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Տոնոյանի գործով դիմել է ՍԴ. «Փաստինֆո»
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Տոնոյանի գործով դիմել է ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն՝ հղում տալով իր տեղեկություններին:
«Օրենսդրական կարգավորման հարցի սահմանադրականության խնդիրը բարձրացրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության կողմը։
Խնդիրն այն է, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ, եթե դատարանում գտնվող քրեական գործով մինչև 2022թ հուլիսի 1-ը որոշում է կայացվել դատաքննություն նշանակելու մասին, ապա այդ գործը քննվում և լուծվում է նախկին Քր․դատ․ օրենսգրքի կարգավորումներով, այդ թվում՝ խափանման միջոցի հարցի առնչությամբ։ Այսինքն՝ օրենսդրական կարգավորման պատճառով մինչև 2022թ հուլիսի 1-ը դատարան մուտքագրված գործերով մեղադրյալները զրկվում են նոր օրենսգրքով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից, օրինակ՝ կալանքը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ փոխարինելու հնարավորությունից։ Այս հարցը, ի թիվս այլնի, բարձրացվել է Դավիթ Տոնոյանի գործով՝ թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Ի վերջո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պաշտպանների բողոքի հիման վրա դիմել է ՍԴ։ Բարձր դատարանի կայքում առ այս պահն առկա չէ տեղեկություն՝ նշված դիմումի ընդունելիության, քննության հնարավոր նշանակման մասին։
Նշված որոշման առնչությամբ պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն դիմել է նաև ԲԴԽ մամուլի ծառայությանը։ Կառույցից, սակայն, ոչ հերքել, ոչ էլ հաստատել են տեղեկությունը՝ փոխանցելով դատարանի պարզաբանումն առ այն, թե գործն առաջին ատյանի դատարանում քննվում է դռնփակության ռեժիմով, ուստի Վերաքննիչ դատարանում ևս քննվում է դռնփակության շրջանակներում, հետևաբար, ելքերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկությունը համարվում է գաղտնի, չեն կարող հայտնել»,-գրել է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ. վճիռ
Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1...
Մարին Լը Պենի գլխավորած ծայրահեղ աջերը առաջին տեղում են, Մակրոնի ուժը` երրորդ. Ֆրանսիա
Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը հաղթում է Ֆրանսիայում անցկացվող արտահերթ ընտրություններում...