Ստոլտենբերգն արձագանքել է Մոսկվայում միջուկային դոկտրինի հնարավոր փոփոխության մասին քննարկմանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում։ Ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում նա այսպես է արձագանքել Մոսկվայում միջուկային դոկտրինի հնարավոր փոփոխության մասին քննարկմանը:
Ըստ Ստոլտենբերգի՝ հյուսիսատլանտյան դաշինքն իր համար նման անհրաժեշտություն չի տեսնում։
«Անմիջական սպառնալիք չկա. ՆԱՏՕ-ն իր միջուկային ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև մեկնաբանել է ԱՄՆ-ում հնարավոր իշխանափոխությունը. նրա կարծիքով, անկախ ընտրությունների արդյունքներից, Վաշինգտոնը կմնա ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը»։
Բացի այդ, Ստոլտենբերգն ասել է, որ Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, սակայն այն «վիճարկում է արժեքները, շահերը և անվտանգությունը»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՉԺՀ-ին մեղադրել է Թայվանին սպառնալու և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար։
Նրա խոսքով՝ դաշինքը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...