Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին` սահմանին
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։
Հանդիպումը նախատեսված է հայ-թուրքական սահմանին, գուցե «Մարգարա» անցակետում։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ «պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ տեղի է ունենալու նոր հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ, ամսաթվի եւ տեղի մասին առայժմ պայմանավորվածություն չունենք»։ Մարգարա կամուրջը հայ-թուրքական կամրջին արդեն նորոգվել է եւ պատրաստ է, տեղեկացրել է Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ բանագնացը Սերդար Քըլըչն է, որը 7 տարի եղել է ԱՄՆ դեսպանը եւ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը։
Առայժմ պաշտոնական տեղեկություն նախատեսված հանդիպման մասին չկա։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Առուշ Առուշանյանը դիմավորել է Բագրատ Սրբազանին
Բագրատ Սրբազանը Սյունիք կատարած այցի շրջանակում՝ այցելել է Գորիս։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է դիմավորել Բագրա...
Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը
Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակ...