Չինաստանի իշխանությունները հազվագյուտ հողային մետաղները հայտարարել են պետության սեփականություն
Չինաստանում հազվագյուտ հողային մետաղները պետության սեփականությունն են, և իշխանությունները կվերահսկեն այս հատվածի զարգացումը, ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փաստաթղթում:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից։
Դրանք նաև նախատեսում են Պետական խորհրդի կողմից հազվագյուտ հողային մետաղների հետ կապված նոր տեղեկատվական համակարգի ստեղծում։ Հազվագյուտ հողային մետաղների արդյունահանմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունները պետք է դառնան այս համակարգի մասնակից և ստեղծեն իրենց գործիքները՝ մետաղների արտադրության ծավալները ճշգրիտ գրանցելու համար:
Անցյալ տարի Չինաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել գերմանիումի և գալիումի արտահանման վրա, որոնք ակտիվորեն օգտագործվում են կիսահաղորդչային արտադրանքի արտադրության մեջ, ինչպես նաև արգելել են հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման տեխնոլոգիաների արտահանումը։
Չինաստանն արտադրում է աշխարհի բոլոր հազվագյուտ հողային մետաղների մոտ 90%-ը։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ երկրները կարող են կախվածություն ձեռք բերել ռուսական պարարտանյութերից
ԵՄ երկրները կարող են կախվածություն ձեռք բերել ռուսական պարարտանյութերից, գրում է Spiegel-ը։Նշվում է, որ ռուսական գազի նե...
Մոսկվայի բորսան հաճախորդների հաշիվների արժութային մնացորդները կփոխակերպի ռուբլու
Ռուսաստանում Ազգային քլիրինգային կենտրոնը (ԱՔԿ, Մոսկովյան բորսայի խմբի մաս) հաճախորդների հաշիվների արտարժույթի մնացորդնե...
Apple-ի արժեքը հասել է 3,5 տրիլիոն դոլարի, այն 1,7 անգամ ավել է Ռուսաստանի ՀՆԱ-ից
Apple-ի արժեքը հասել է 3,5 տրիլիոն դոլարի։ Դա 1,7 անգամ ավելի է, քան Ռուսաստանի ՀՆԱ-ն։ Այս մասին գրում է RTVI-ը։ Ap...
Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով «Լուկօյլ» ընկերության նավթի տարանցումը Սլովակիա
«Լուկօյլ» նավթային ընկերության նավթի մատակարարումները Սլովակիա Ուկրաինայի տարածքով դադարեցվել են այն բանից հետո, երբ ռու...