Անկարան հրաժարվել հուլիսի 2-ին նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումից. News.am
Անկարայում մտափոխվել են և հրաժարվել Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հուլիսի 2-ին նախատեսված հանդիպումից։ Դրա մասին NEWS.am-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։
«Վերջին պահին թուրքական կողմը հրաժարվեց հանդիպումից։ Որոշման պաշտոնական պատճառները չեն նշվում»,- հայտնել է աղբյուրը։ Առայժմ պարզ չէ՝ հանդիպումը չեղարկվե՞լ է, թե՞ սոսկ հետաձգվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 2-ին հայ-թուրքական սահմանին երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում է նախատեսված։
Հիշեցնենք` ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր որ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն` Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու լուրերի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մա...
ՀՀ ԱԳՆ-ն` Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպան մասին
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների: Այս մասին գրում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:«Հարց. Տեղեկատվություն է տարածվում, թ...
Սահմանազատման հանձնաժողովները փոխանակվել են կանոնակարգի նախագծով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովնե...
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզ...