ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Բագրատ Սրբազանը մանիպուլյացնում էր ու չէր ցանկանում իմ հարցերին պատասխանել». Քաղաքացին բանավիճել է Բագրատ Սրբազանի հետ
Տաթևի վանական համալիրում Բագրատ Սրբազանին հարց տալու պատրվակով մոտեցավ Հասմիկ անունով մի կին։ Վերջինս հարցրեց, թե Սրբազանն ինչպես է պատկերացնում Արցախի շուրջ բանակցությունները։
Կինը չցանկանալով լսել իր իսկ տված հարցի պատասխանը, սկզբից մտավ երկխոսության մեջ, այնուհետև սկսեց զբաղվել Սամվել Բաբայանի քարոզով՝ հայտարարելով թե վարջինս պատրաստ էր Արցախը պահել հայկական, բայց արցախցիները չկանգնեցին իր կողքին։
Բագրատ Սրբազանը կնոջը հորդորեց լսել իր հարցի պատասխանը և բացատրեց. «Պետք է բանակցող լինի՝ մարդ ու մարդիկ, ովքեր պատիվ ու արժանապատվություն, սկզբունքներ ունեն, որ այդ դաշտի մեջ ոչ մի բան չեն զիջելու։ Այն, ինչ տեղի է ուենցել Արցախի հետ և մեր ամբողջ ժողվորդի հետ, դատապարտելի է նաև միջազգային հանրության համար, հետևաբար մեր խնդիրը պետք լինի ամեն ջանքով նրանց միջոցով մեր սիրելի հայրենակիցներին տուն վերադարձնել, որպեսզի ես ու դու Տաթևում իրար չհանդիպենք, այլ՝ Գանձասարում։ Եթե մեր կյանքը ներսից չզորացվի՝ ինչքան ուզում ես ասա Արցախը՝ այն չի լինելու։ Այսօր խնդիրը սեղանի վրա այդ հարցերը պարզելն ու երկիրը զորացնելն է»։
Կինը հայտարարեց, որ չի վստահում լրատվամիջոցներին և ջնջել է բոլոր լրատվամիջոցների էջերը։ Նա շարունակեց հարց հնչեցնել և չլսել պատասխանը։
Բագրատ Սրբազանը կնոջն առաջարկեց գալ Գորիս քաղաք, որ մի քանի րոպեից ժողովրդի հետ հանդիպում է նախատեսված և այնտեղ հնչեցնի իր հարցերը, բայց վերջինս հրաժարվեց գնալ։
«Ես ոչ սադրիչ եմ, ոչ ինձ այստեղ ուղարկել են, ես պատահական եմ եկել Երևանից»,- հայտարարեց կինը՝ ի պատասխան լրագրողի հարցին և հայտարարեց, թե Բագրատ Սրբազանը մանիպուլյացնում էր ու չէր ցանկանում իր հարցերին պատասխանել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Առուշ Առուշանյանը դիմավորել է Բագրատ Սրբազանին
Բագրատ Սրբազանը Սյունիք կատարած այցի շրջանակում՝ այցելել է Գորիս։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է դիմավորել Բագրա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստանայում մեկնարկել են Պուտին-Ալիև բանակցությունները
Աստանայում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: «2022 թվականին Ռո...