Ընտրությունների արդյունքում ՀՀ-ի հետ Իրանի հարաբերությունները որեւէ փոփոխություն կկրե՞ն․ դեսպանը պատասխանել է
Այսօր ճակատագրական օր է Իրանի եւ Իրանի ժողովրդի համար. սա երկրում 14-րդ նախագահական ընտրություններն են: Այս մասին Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Սա ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը հիմնված է Իրանի ժողովրդի քվեի վրա: Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր Իրանի, հանուն առաջադեմ, երջանիկ ու զարգացած Իրանի: Այսօր առավոտյան ժամը 8-ից սկսվել են ընտրությունները, Հայաստանում գտնվողն իրանցիները արդեն եկել եւ իրենք քվեն են տվել, ինչը նշանակում է, որ Իրանի ապագան իրենց համար կարեւոր է: Հայաստանում երկու տեղամաս է բացվելու եւ մեկ շրջիկ քվեատուփ: Տեղամասերից մեկը լինելու է դեսպանատանը, մյուսը՝ Կապույտ մզկիթում:
Ես համոզված եմ, որ Հայաստանում շատ լրջորեն հետեւում են Իրանի ընտրություններին եւ լիահույս եմ, որ կունենանք այնպիսի արդյունք, որը ի նպաստ կլինի թե Իրանի ժողովրդի, թե Իրան-Հայաստան հարաբերությունների»,-ասել է դեսպանը:
Հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքում Հայաստանի հետ հարաբերությունները որեւէ փոփոխություն կկրեն, նա պատասխանեց. «Մեր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շատ սկզբունքային է: Այն կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են գործում: Իրանի սկզբունքային քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ հնչեցրվել է Իրանի հեղափոխության առաջնորդի կողմից , դա նաեւ ընդգծվել է Իրանում վարչապետի հետ հանդիպման ընթացքում: Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ աջակցում ենք դրան: Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, նաեւ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը:
Այդ սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, որ Իրանում ու Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել: Մեզ համար Հայաստանը կարեւոր երկիր է, մեր լավ ու ազնիվ հարեւան է: Երկու երկրների անվտանգությունն ու շահերը շաղկապված են միմյանց: Այս սկզբունքային քաղաքականությունը չի կարող փոխվել կառավարությունների փոփոխությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...