Օ'Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը հայտնել է՝ ԱՄՆ–ն հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին
ԱՄՆ–ն հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին։ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:
Ամերիկացի դիվանագետը կարևորել է ամերիկա-ադրբեջանական համագործակցությունը և հանդես եկել երկկողմ կապերը ռազմավարական մակարդակի հասցնելու օգտին: Այս համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) գործունեությունը:
Ալիևը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ է քննարկվել:
Հանդիպմանը ընդգծվել է նաև Ադրբեջանի «կարևոր դերը» Եվրոպային էներգառեսուրսներով ապահովելու գործում: Օ'Բրայենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հարցում:
Ավելի վաղ Օ'Բրայենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ այցի ընթացքում Ալիևի հետ կխոսի խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին: Ըստ նրա` ԱՄՆ-ն ձգտում է, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն իրականացվի այլընտրանքային ճանապարհներով (այդ թվում՝ Ադրբեջանով)՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը: Սակայն այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքվի։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...