Նախ, պարոն Թրամփը ԱՄՆ-ի ողջ վերնախավը չէ․ ՌԴ ԱԳՆ
Կգա ժամանակը և ԱՄՆ-ում, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփը, անկախ նրա ապագա կարգավիճակից, կհասկանա Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկների անայլընտրանքայնությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Նախ, պարոն Թրամփը ԱՄՆ-ի ողջ վերնախավը չէ։ Երկրորդ, ես թույլ եմ պատկերացնում, թե ինչ է էլիտան այսօր ԱՄՆ-ում: Կարծում եմ, որ ԱՄՆ-ում մենք գործ ունենք խորքային պետության և այն քաղաքական գործիչների հետ, որոնք որոշել են կամ ներկայումս որոշում են իրենց կուրսը։ Այդ պատճառով կգա ժամանակը, եւ պարոն Թրամփը, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի նրա կարգավիճակը ապագայում, կհասկանա նախագահ Պուտինի առաջարկածի անայլընտրանքայնությունը», - լրագրողներին ասել է Ռյաբկովը։
Ավելի վաղ հեռուստաբանավեճի ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անընդունելի է համարում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հնչեցրած պայմանները Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...