Մի քանի երկրներ դեմ են ՌԴ սառեցված ակտիվներից եկամուտները Կիևին փոխանցելուն
Եվրամիությանը (ԵՄ) միանալու թեկնածու երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան, չեն միացել ռուսական սառեցված ակտիվներից Կիևին եկամուտները փոխանցելու որոշմանը։ Այս մասին ասված է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
Նա պարզաբանել է, որ ԵՄ մնացած թեկնածուները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան, աջակցել են ռուսական ակտիվներից եկամուտները Կիևին փոխանցելու որոշմանը։ Նախաձեռնությանը միացել են նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամ երկրները՝ Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը, հավելել է Բորելը։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունել է այս երկրների որոշումը։
Հիշեցնենք՝ Եվրամիության երկրները մայիսի 21-ին հաստատել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից շահույթների օգտագործման պլանը։ Հունիսի 24-ին Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Ռուսաստանի սառեցված ակտիվներից եկամուտները Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով փոխանցելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...