Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել
ԱՄՆ-ն փորձում է միջամտել Իրանում ընթացող նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Մեկնաբանելով Իրանում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլիի հայտարարությունը, ըստ որի «ԱՄՆ-ն հույս չունի, որ Իրանում արդար ու ազատ ընտրություններ կանցկացվեն» և որ «Իրանին ժողովրդավարացում է անհրաժեշտ, քանի որ երկրի բնակիչները զրկված են մի շարք ազատություններից», Նասեր Քանանին ասել է՝ ձևակերպումները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլև հանդիսանում են Իրանում ընթացող նախագահական ընտրություններին միջամտելու հստակ փորձ։
«Իրանի ժողովուրդը վճռականորեն կպատասխանի այդ հայտարարությանը՝ ընտրություններին իր ակտիվ մասնակցությամբ»,- ասել է Քանանին։
Նշենք, որ Ամերիկյան պաշտոնյայի հայտարարության մեկնաբանությունը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակել է X-ի իր էջում՝ ընդգծելով նաև․ «Աշխարհն արդեն զգացել է ամերիկյան ժողովրդավարության պտուղները, որոնք հանգեցրել են պատերազմների, արյունահեղության և ահաբեկչության»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...