Իրանն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը
Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Եվս մեկ անգամ ողջունել ենք ՀՀ-ի որդեգրած քաղաքականությունը՝ Պաղեստինի պետության ճանաչման հարցում։ ՀՀ-ի կողմից այս քաջ ու դրական քայլը, որը կատարվեց, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը իսկապես կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները, ինչպես նաև դեմ է հանդես գալիս այն իրավունքների խախտմանը, որ դրսևորվում է Պաղեստինի տղամարդկանց, կանանց ու երեխաների նկատմամբ` սիոնիստական ռեժիմի կողմից»,- նշել է դեսպանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի անկախությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...