Ի՞նչ քաղաքականությամբ հանդես կգա Չինաստանը. հայտարարություն
Չինաստանի իշխանությունները մտադիր են խաղաղ զարգացման քաղաքականություն վարել և երբեք հեգեմոնի դեր չեն ունենա միջազգային ասպարեզում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանը կշարունակի միավորել ուժերը այլ երկրների հետ՝ նպաստելու ընդհանուր ճակատագրով մարդկային հասարակության կառուցմանը»,-ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Պեկինում խաղաղ համակեցության հինգ սկզբունքների 70-ամյակին նվիրված համաժողովում։
Սի Ծինփինը հիշեցրել է, որ ՉԺՀ-ն ազգային առանձնահատկություններով արդիականացման քաղաքականություն է վարում և «համակողմանի օգնություն է ցուցաբերում ուժեղ ազգի ձևավորման գործում»։
«Խաղաղ զարգացման ճանապարհով գնալու Չինաստանի վճռականությունը չի փոխվի, մենք երբեք չենք գնա գաղութային թալանի հին ճանապարհով կամ հեգեմոնիայի ծուռ ճանապարհով»,-հավելել է նա:
Սի Ծինփինի խոսքով՝ Պեկինը կշարունակի կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամում, պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման և Կորեական թերակղզու, Իրանի, Մյանմարի և Աֆղանստանի հետ կապված խնդիրների լուծման գործում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերըՀայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործ...
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու. Սամվել Բաբայան
Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու:Այս մասին Aysor.am-ին տվ...
Լիբանանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 25 հրթիռ և 3 անօդաչու թռչող սարք
Լիբանանից 25 հրթիռ և 3 անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելական կործանիչները գրոհել են շիակա...